Հավերժ ճակատագրի գերի է մարդ արարծը,,, Ճակատագիրը տալիս է , այն ինչ անհրաժեշտ է մեզ, իսկ թե ինչպես կվարվենք որոշում ենք մենք,,,,Մենք` որ անգամ չգիտենք, որ ուղին է ճիշտ,,,,,Մենք միշտ կործանում ենք, այն ինչ մեզ ամենից շատն է երջանկացնում, մենք փորձում ենք մոռանալ այն ինչ ամենից շատ է մեզ ցավ պաճառում,,,,բայց երբեք չենք մտածում ,որ այդ ամենում կա նաև մեր մեղքի բաժինը,,,պարզապես անտեսում ենք հանձնելով ճակատագրին,,,,Եվ հետո պահանջում, այն ինչ երբեք այլևս ետ չենք բերի,,,, մենք պիտի հասկանանք որ ճակատագիր տալիս է , բայց խլում է անվերադարձ,,,, Մենք ամենքս պատասխանատու ենք մեր ապրած օրերով հենց մեր առաջ, մեր վաղվա օրվա առաջ,,,,,Իսկ մարդկային սիրտն ավաղ հավետ չի զարկում, կյանքը կարճ է անսահման , բայց մեզ համար սահմանափակ ժամանակում,,,,,,,G. Mel
ՀՈԳՈՒ և ՄՏՔԻ ՆՈՒՐԲ ԱՆՁՐևՈՒՄ
четверг, 9 августа 2012 г.
воскресенье, 5 августа 2012 г.
суббота, 4 августа 2012 г.
Ի'մ վարդերն եմ ես ուզում՝
Բազմաթերթ ու լուսազարդ,
Որ նազում էին քամու հետ
Պարտեզումս մանկության:
Որոնց նրբին թերթերին
Պատմությունն եմ իմ թողել,
Որոնց կսկծող փշերին
Անլույս թախիծ եմ կախել:
Ի'մ վարդերն եմ կարոտել,
Որոնց գունեղ թավիշին
Իմ աշխարհն էր շունչ առնում
Ու միամիտ կյանք ապրում:
Որոնց չքնաղ գոյի հետ
Գորշ ներկան գունավորում,
Միայնություն էի փշրում,
Վաղվանից զգու՜յշ փախչում:
Ի'մ վարդերն եմ ես փնտրում,
Որ եղել են օրագիր
Լուրթ հուշերիս անաղարտ,
Քիչ խե՜նթ սրտիս հրավառ:
Որոնց զմրուխտ ստվերին՝
Ժամանակն իմ կորցրած,
Մանկության թելից ձգում
Ու մեծանալ չէ'ի ուզում:
...ի՜մ վարդերն են ինձ կանչում:
Նելլի Ռումե
Ի'մ վարդերն եմ կարոտել,
Որոնց գունեղ թավիշին
Իմ աշխարհն էր շունչ առնում
Ու միամիտ կյանք ապրում:
Որոնց չքնաղ գոյի հետ
Գորշ ներկան գունավորում,
Միայնություն էի փշրում,
Վաղվանից զգու՜յշ փախչում:
Ի'մ վարդերն եմ ես փնտրում,
Որ եղել են օրագիր
Լուրթ հուշերիս անաղարտ,
Քիչ խե՜նթ սրտիս հրավառ:
Որոնց զմրուխտ ստվերին՝
Ժամանակն իմ կորցրած,
Մանկության թելից ձգում
Ու մեծանալ չէ'ի ուզում:
...ի՜մ վարդերն են ինձ կանչում:
Նելլի Ռումե
пятница, 3 августа 2012 г.
Մենք ամենքս աշխարհ գալով մի բուռ սեր ենք որոնում,,,մի բուռ էլ բաշխում որոնողներին,,,,երջանկացնում ,ու երջանկանում ,,, Ամենքս ապրում ենք մեր իսկ ստեղծած աշխարհում, մեր անթերի թվացող երազում,,,,Մենք ապրում ենք ամուր պահած մեր երազանքնրով, մի բուռ տված աշխարհի անսպառ սիրով,,, բաշխում, բաժանում,նվիրում մեզնից մի մասնիկ,,փոխարենը ստանում մի բուռ դառը մասնիկ ,,,,Ավաղ մենք մեր արտացոլանքով պիտի սովորենք ապրել,,,,ու սովորեցնենք այլոց ապրել մեր արտացոլանքով,,որ չդառնանք գերին մեր սրտի ցավի,,,,Թող նա կրի մի բուռ սերը աշխարհի...
Подписаться на:
Сообщения (Atom)