суббота, 4 августа 2012 г.

վերադարձրեք


Ի'մ վարդերն եմ ես ուզում՝
Բազմաթերթ ու լուսազարդ,
Որ նազում էին քամու հետ
Պարտեզումս մանկության:
Որոնց նրբին թերթերին
Պատմությունն եմ իմ թողել,
Որոնց կսկծող փշերին

Անլույս թախիծ եմ կախել:


Ի'մ վարդերն եմ կարոտել,
Որոնց գունեղ թավիշին
Իմ աշխարհն էր շունչ առնում
Ու միամիտ կյանք ապրում:
Որոնց չքնաղ գոյի հետ
Գորշ ներկան գունավորում,
Միայնություն էի փշրում,
Վաղվանից զգու՜յշ փախչում:

Ի'մ վարդերն եմ ես փնտրում,
Որ եղել են օրագիր
Լուրթ հուշերիս անաղարտ,
Քիչ խե՜նթ սրտիս հրավառ:
Որոնց զմրուխտ ստվերին՝
Ժամանակն իմ կորցրած,
Մանկության թելից ձգում
Ու մեծանալ չէ'ի ուզում:


...ի՜մ վարդերն են ինձ կանչում:
Նելլի Ռումե

Комментариев нет:

Отправить комментарий