четверг, 9 августа 2012 г.

Հավերժ ճակատագրի գերի է մարդ արարծը,,, Ճակատագիրը տալիս է , այն ինչ անհրաժեշտ է մեզ, իսկ թե ինչպես կվարվենք որոշում ենք մենք,,,,Մենք` որ անգամ չգիտենք, որ ուղին է ճիշտ,,,,,Մենք միշտ կործանում ենքայն ինչ մեզ ամենից շատն է երջանկացնումմենք փորձում ենք մոռանալ այն ինչ ամենից շատ է մեզ ցավ պաճառում,,,,բայց երբեք չենք մտածում ,որ այդ ամենում կա նաև մեր մեղքի բաժինը,,,պարզապես անտեսում ենք հանձնելով ճակատագրին,,,,Եվ  հետո պահանջում, այն ինչ երբեք այլևս ետ չենք բերի,,,, մենք պիտի հասկանանք որ ճակատագիր տալիս է , բայց խլում է անվերադարձ,,,, Մենք ամենքս պատասխանատու ենք մեր ապրած օրերով հենց մեր առաջ, մեր վաղվա օրվա առաջ,,,,,Իսկ մարդկային սիրտն ավաղ հավետ չի զարկում, կյանքը կարճ է անսահման , բայց մեզ համար սահմանափակ ժամանակում,,,,,,,G. Mel

воскресенье, 5 августа 2012 г.

Գուցե մի օր ես կարողանամ բաց թողնել իմ ներսում ապրող թիթեռներին, որ թևերով անվերջ քերծում են սրտիս պատերը: Ինչո՞ւ նրանք էլ մյուսների պես մեկ օր չեն ապրում.

суббота, 4 августа 2012 г.

վերադարձրեք


Ի'մ վարդերն եմ ես ուզում՝
Բազմաթերթ ու լուսազարդ,
Որ նազում էին քամու հետ
Պարտեզումս մանկության:
Որոնց նրբին թերթերին
Պատմությունն եմ իմ թողել,
Որոնց կսկծող փշերին

Անլույս թախիծ եմ կախել:


Ի'մ վարդերն եմ կարոտել,
Որոնց գունեղ թավիշին
Իմ աշխարհն էր շունչ առնում
Ու միամիտ կյանք ապրում:
Որոնց չքնաղ գոյի հետ
Գորշ ներկան գունավորում,
Միայնություն էի փշրում,
Վաղվանից զգու՜յշ փախչում:

Ի'մ վարդերն եմ ես փնտրում,
Որ եղել են օրագիր
Լուրթ հուշերիս անաղարտ,
Քիչ խե՜նթ սրտիս հրավառ:
Որոնց զմրուխտ ստվերին՝
Ժամանակն իմ կորցրած,
Մանկության թելից ձգում
Ու մեծանալ չէ'ի ուզում:


...ի՜մ վարդերն են ինձ կանչում:
Նելլի Ռումե

пятница, 3 августа 2012 г.

Մենք ամենքս աշխարհ գալով մի բուռ սեր ենք որոնում,,,մի բուռ էլ բաշխում որոնողներին,,,,երջանկացնում ,ու երջանկանում ,,, Ամենքս ապրում ենք մեր իսկ ստեղծած աշխարհում, մեր անթերի թվացող երազում,,,,Մենք ապրում ենք ամուր պահած մեր երազանքնրով, մի բուռ տված աշխարհի անսպառ սիրով,,, բաշխում, բաժանում,նվիրում մեզնից մի մասնիկ,,փոխարենը ստանում մի բուռ դառը մասնիկ ,,,,Ավաղ մենք մեր արտացոլանքով պիտի սովորենք ապրել,,,,ու սովորեցնենք այլոց ապրել մեր արտացոլանքով,,որ չդառնանք գերին մեր սրտի ցավի,,,,Թող նա կրի մի բուռ սերը աշխարհի...
Երաժշտություն հոգու համար




























Եթե ամեն ոք,,,,,անկախ տարիքից, հայացքներց , մտածելակերպից կարողանա ապրել ոչ թե պարզապես ապրելու ,այլ այլոց եջանկություն պարգևելու համար,,, ապա նա կլինի ամենաերջանիկը այս կյանքում,,,,Քանի որ նա և ապրեցնում է և ապրում ,,,,,,,,,,,,,Գ.Մել.
Մենք ապրում ենք սպասելով ու սպասեցնելով,հետևաբար մեր ամբողջ կյանքը սպասումների մի ամբողջ շղթա է,,,,իսկ մենք ավաղ նրա գլխավոր դերակատարներն ենք` անվերջ սպասող ու սպասեցնող,,,,,,Գ.Մել.

четверг, 2 августа 2012 г.

Չգիտես ինչու մենք անընդհատ բաժանվում ենք մեր հույսերից,մեր ապրած տարիներից, մեր հիշողություններից,,,,,,բայց, թողնում ենք կախման կետեր,,,,,վերադարձի համար..Իսկ թե ինչու մենք ինքներս էլ շատ լավ գիտենք, որովհետև փորձում ենք վերլուծել իրավիճակը , տաք և սառը գլխով դատած մեր մտքերը ու գալիս ենք  մի եզրակացության , որ այլ տարբերակ չկար ,,,Ամեն րոպե մարդուն ուղեկցում է կասկածը և իրեն պինդ կպած > ն....եթե չլիներ եթեն գուցե ավելի հեշտ ապրենք կյանքի հոսքով չմտածելով տարբերակներ ասվածի մասին,,,բայց էլի եթե ,,,և թերևս ես առաջինը կլինեի եթեներից կազմված սանդղակի առաջին հորիզոնականում,, միշտ եթեյից կախվածների ու նրանով ապրողների տասնյակում,,,,.Բայց , երբեմն մտածում եմ , որ եթեն մարդուն ամենճիշտ կողմնորոշողն է ,,,հասարակ  3 տառ ,,բայց կասակծի առիթ տվող, գուցե նաև վախ ներշնչող,,,,,,,ինչևէ այսուհետ կլինեն եթեներս, բայց կախման կետեր ավաղ արդեն սովորել եմ չդնել, կամ ոչինչ կամ վերջակետ, որպես ավարտ , որ կյանքում չհիշեմ,չվերադառնամ անվերջ ձգող կախման կետերին/ Գ. ՄԵԼ,/

Կյանքում արժեքներ կան որոնք անբեկանելի են,Կյանքում մարդիկ կան , որոնք անփոխարինելի են,Կյանքում սրտեր կան, որոնք քեզ անչափ սիրելի են,Կյանքի մեջ կյանք կա քեզ համար ապրող ,Կանքի մեջ իմաստ կա քեզանից սկսվող,,,, /Գ.Մել./ 


Անցյալ…մեր  կյանքի  ամենակարևոր մասնիկը  թերևս: Հենց  անցյալն  է  մեզ  կերտել այնպիսին, ինչպիսին  մենք  հիմա  ենք…
Անցյալ, այն, ինչը  հիշեցնում  են  լուսանկարները, գրառումները  օրագրերում  , պատահական  լսած  երգի  բառերը, ծանոթ  ձայները  և  հանդիպած  աչքերը…Անցյալ…ինչի  մասին  երբեմն  ուզում  ենք  մոռանալ  ու  երբեք  չհիշել, խոստանում  ենք  մեզ  ջնջել  այն  հիշողությունից, ուղեղից  ու  մտքերից, բայց  մոռանում ենք, որ  կան  բաներ, որ  հիշվում  են ՍՐՏՈՎ, և կրկին  մեզ  մատնում  է  մեր  հայացքը,  խոսքերը  և  աչքերը…չենք  մոռացել, մատնում  են  ու  լուռ  ասում, որ  ՀԻՇՈՒՄ ԵՆՔ…Անցյալ…պետք  չէ  նրանից  վախենալ, բայց  և  ապրել  նրանով  չի  կարելի, չի կարելի   բռնել  նրա  ձեռքը  ու  բաց  չթողնել…
Շատ  հաճախ  մենք  վախենում  ենք  թողնել  անցյալը, որովհետև  վախենում  ենք  լողալ  չկարողանալ  «ներկա»  կոչվող  օվկիանոսում  , իսկ  ապագան  թվում  է  անհաս  ու  մշուշոտ…
Եվ  կրկին  մենք  ծեծում  ենք  արդեն  մեզ  հարազատ  անցյալի  դռները, ու  թվում է  մեզ  միշտ ուրախ են  տեսնել, որտեղ  մենք  սպասված  ենք, որտեղ  կան  այդքան  շատ  երջանիկ  հիշողություններ, այդքան  հարազատ  մարդիկ…մենք  ծեծում  ենք  այդ  դռները  հույսով  լի…իսկ  դրանք  այդպես  էլ  ոչ  ոք  չի  բացում, որովհետև  դրանց  հետևում  վաղուց   ոչ - ոք  չկա…
Շրջվի՛ր, ետևում  մեկ  այլ  դուռ  կա, որը  օրերից  մի  օր  պետք  է  թակես, և ներս  մտնես  գուցե  անհամարձակ  ու  անվստահ, կամ  էլ  շատ  վստահ  և  երջանիկ…բայց  միևնույն  է  կմտնես: Եվ  թե  ինչ   կտեսնես  այդ  դռան  հետևում, կախված  է  միայն  քեզանից, քո  այսօրվա  օրից: Կարևորը  էլ  կարոտով  հետ չնայես  այն  դատարկ  դռանը, որը  թողնում  ես, հիշի՛ր  մենք  թողնում  ենք  անցյալը, որը  մի օր  ներկա  է եղել, որպեսզի  գնանք  ապագա, որ  ապրենք  այսօրով, որը  էլի  անցյալ  է դառնալու…Անցյալով  ու անցյալի  հիշողություններով  ապրելով, դու  էլ  մի օր  կդառնաս  անցյալ, նույնիսկ  չնկատելով  դա…Մի՛  ծեծեք  անցյալի  դռները, դրանք  փակ  են, անցյալը  հետ  չեք  բերի :Մենք  չենք  անցյալը, մենք  չունենք  անցյալ, այդ  անցյալը  ուներ  մեզ…

среда, 1 августа 2012 г.



Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:  Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:  Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել: